Լուրեր

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

11.05.2012

Հ ԱԺ կողմից 2001 թվականին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 8-ն ամրագրվեց որպես «Երկրապահի օր»։

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու փառքով պսակած ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգեց նրանց հիշատակը։

ԱԺ նախագահը մասնակցեց Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպված միջոցառմանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը կատարեց հոգեհանգստի կարգ։

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծեցին հայ ազատամարտիկների անձնուրաց սխրանքն ու կարեւորեցին նրանց անխորտակելի ոգով նոր սերնդի դաստիարակությունը։

Երկրապահի օրվան նվիրված քայլերթ կատարեցին եւ Արեւելյան մարտարվեստի իրենց հմտությունները ցուցադրեցին «Պատանի երկրապահ» ակումբի սաները։

← Վերադառնալ ցուցակին