Լուրեր
ՀՀ Նախագահը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին
10.05.2012

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանը՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին կգումարվի Մոսկվայում մայիսի 15-ին: Կրեմլի մամուլի ծառայությունից, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կմասնակցեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահները:
Նույն օրը Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը: