Լուրեր

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ

07.05.2012

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ պետությունների քաղաքացիների համար այս առանձնահատուկ օրը մենք խորը երախտագիտությամբ և հարգանքով ենք հիշում ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների սխրագործությունը և թիկունքում մարտնչողների տոկունությունն ու արիությունը:
Համոզված եմ, որ պատերազմի տարիների փորձությունն անցած Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ապագայում ևս կամրապնդվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, հանուն Անդրկովկասում կայունության ու անվտանգության:
Օգտվելով առիթից` կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ կառուցողական աշխատանքի համար, մաղթել նորանոր հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն»:

← Վերադառնալ ցուցակին