Լուրեր
ԿԸՀ-ն ամփոփեց բոլոր ընտրատեղամասերի արդյունքները. խորհրդարանի պատկերը հստակ է
07.05.2012
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 1982 ընտրատեղամասերի նախնական արդյունքները: Հինգ կուսակցություններ եւ մեկ դաշինք հաղթահարել են անցողիկ շեմը, համապատասխանաբար, 5 եւ 7 տոկոսը: Արդյունքների նախնական պատկերը հետևյալն է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 30,20% (454 684)
«Ժառանգություն» կուսակցություն – 5,79% (86 095)
Հայ ազգային կոնգրես – 7,10% (106 910)
ՀՅ Դաշնակցություն – 5,73% (86 296)
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 0,37 % (5 633)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 1,06% (15 933)
Հայաստանի հանրապետական կուսակցություն - 44,05% (663 066)
«Միավորված հայեր» կուսակցություն – 0,20% (3 080)
«Օրինաց երկիր» կուսակցություն – 5,49% (82 690)
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ՀՀ տարածքում մասնակցել է ընտելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.26 տոկոսը` 1 մլն 559 հազար 627 քաղաքացի:
Այսպիսով` հինգերորդ գումարման Ազգային ժողովում իրենց տեղն ապահովեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը:
Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված էին 2 500 400 անձ, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընտրողների թիվը` 2 478, ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 16 562, հաշվառում չունեցող ընտրողներինը` 2 260, ոստիկանության ծառայողներինը` 1 474, ստացիոնար բուժhաստատության քվեարկողներինը` 1 782, ձերբակալված անձանց լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը` 4:
Էլեկտրոնային քվեարկության մասնակցած ընտրողների թիվը 238 է:
Հայաստանի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը` 2 524 960, քվեարկության մասնակիցների թիվը` 1 574 430: ՏԸՀ հատկացված քվեաթերթիկների թիվը 2 594 000 է: ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 մլն 10 հազար 546, անվավեր քվեաթերթիկների թիվը` 83 512: