Լուրեր

Exit-poll-ի առաջատարը ՀՀԿ-ն է

07.05.2012

 Gallup International Association-ի իրանացրած exit-poll-ի արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ընտրողների 43.3 տոկոս ձայները, ԲՀԿ-ն` 29.3 տոկոս, ՀԱԿ-ը` 6.4 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը` 6,5 տոկոս, ՕԵԿ-ը` 6.2 տոկոս, ՀՅԴ-ն` 5.2, ՀԿԿ-ն` 2.2 տոկոս, ՀԴԿ-ն` 0.6 տոկոս, «Միավորված հայեր» կուսակցությունը` 0.4 տոկոս: Gallup International-ի փորձագետ Անդրեյ Ռայչևը նշեց, որ Հայաստանում նման exit-poll իրականացվում է առաջին անգամ, ուստի բավականին մեծ է եղել դրանից հրաժարվող քաղաքացիների թիվը:

Gallup International Association-ի` Հայաստանի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանն էլ նշեց, որ նշված տվյալները ժամը 20:00-ի դրությամբ են, հարցումն իրականացվել է 131 ընտրատեղամասերում և հարցվել է 20000 մարդ: Հարցումից հրաժարվողների թիվը կազմել է 40 տոկոս:

← Վերադառնալ ցուցակին