Լուրեր

Հովիկ Աբրահամյանը կոչ է անում քվեարկության տեխնիկական թերությունները ողբերգության չվերածել

06.05.2012

 ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը քվեարկեց Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում տեղակայված 10/8 ընտրատեղամասում:

«Ես եկել եմ քվեարկության բարձր տրամադրությամբ եւ համոզված եմ, որ ժողովուրդը քվեարկելու է հանուն Հայաստանի զարգացման»,- նշել է Աբրահամյանը:

Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում անձնագրերում դրվող կնիքների հետ կապված թերությունը զուտ տեխնիկական է:

«Այդ բացթողումը շատ արագ շտկվեց. կարծում եմ դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների ընթացքի վրա»,- ընդգծեց Աբրահամյանը: Նա գտնում է, որ այն կարծիքը, թե կնիքների հետ կապված թերությունը կարող է ազդել ընտրությունների վրա, որոշ քաղաքական ուժերի տարածած հերյուրանքի արդունք է:

«Տեխնիկական թերությունները ողբերգություն սարքել պետք չէ»,- պարզաբանեց նա:

ՀՀԿ նախընտրական շտապի պետը վստահեցրեց, որ կուսակցությունն ամեն ինչ արել է, որպեսզի ընտրություններն անցնեն խաղաղ եւ թափանցիկ:

 

← Վերադառնալ ցուցակին