Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է մայրաքաղաքի 1/17 ընտրատեղամասում

06.05.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին:Քվեարկելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, նշել է.<<Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ես նույնպես այսօր կատարեցի իմ ընտրությունը։ Քվեարկել եմ հանուն մեր երկրի կայունության ու կայուն զարգացման։ Համոզված եմ, ՀՀ քաղաքացիները նույնպես մասնակցում են ընտրություններին կայունության և կայուն զարգացման համար>>:Ի պատասխան հարցին, թե ինչ կմաղթի քաղաքապետը ընտրությունների մասնակիցներին, Տարոն Մարգարյանը նշել է. <<Բոլորին կոչ եմ անում հետևողական լինել և արդար ընտրություններ անցկացնել>>:

← Վերադառնալ ցուցակին