Լուրեր

«Խոստումների առումով հանրապետականը իրեն զուսպ է պահում». Սերժ Սարգսյան

04.05.2012

 Ազատ և արդար ընտրությունների անցկացումը մայիսի 6-ին կնպաստի Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Նման հայտարարությամբ մայիսի 4-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մշակույթի, արվեստի և գիտության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Մենք պետք է վերացնենք պարտադրանքով հարցեր լուծելու մտայնությունը: Դրա շնորհիվ նաև պետք է խոսենք մեր թերությունների ու ձեռքբերումների մասին: Արդյունքում մենք կառուցելու ենք «Նոր հայրենիք, Նոր Հայաստան», որը հավասար հնարավորությունների երկիր է լինելու»,- ասաց Սերժ Սարգսյանը` ընգծելով, որ նախընտրական խոստումների առումով հանրապետականը զուսպ է քանի որ որոշ ժամանակ անց պետք է պատասխան ներկայացնի այն ամենի համար, ինչն իրականություն չի դարձել:

«Մենք պետք է հիշենք, որ ամեն ինչ փոփոխական է, ու այսօրվա իշխանությունը վաղը կարող է ընդդիմություն դառնալ»,- ընդգծեց ՀՀԿ նախագահը` կարևոր համարելով նշել, որ շնորհիվ այդ ընկալման հանրապետականը հրաժարվել է հայհոյանքների քաղաքականությունից ու փորձում է ձևավորել փոխըմբռնման մթնոլորտ:

← Վերադառնալ ցուցակին