Լուրեր

ԱԺ նախագահը մասնակցեց «Հաղթանակների 20-ամյակ» միջոցառմանը

03.05.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին Երեւանի թիվ 187 դպրոցում մասնակցեց «Հաղթանակների 20-ամյակ» թատերականացված միջոցառմանը, որը նախաձեռնվել ու կազմակերպվել էր դպրոցի ուսուցիչների եւ տարբեր դասարանների աշակերտների կողմից: Շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար, ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի միջոցառումները լավ առիթ են եւս մեկ անգամ հիշելու ժողովրդի հերոսներին, անցած ճանապարհի հաղթական էջերը եւ մեծապես նպաստում են պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ամրացնում նրանց հայրենասիրական ոգին:

← Վերադառնալ ցուցակին