Լուրեր
Երևանի քաղաքապետի որոշմամբ կապամոնտաժվեն Մաշտոցի պողոտայի 22/1 հասցեում գտնվող զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները
02.05.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲ ընկերությանը 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:
Համաձայն քաղաքապետի որոշման, <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:
Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, <<Կենտրոն-Կանաչապատում>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: