Լուրեր
ՀՀ նախագահը ծանոթացավ Հրազդանում իրականացվող ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքների հետ
02.05.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացավ Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան 5,50 կմ երկարությամբ բարելավված ավտոճանապարհահատվածում իրականացվող աշխատանքների հետ:
Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ճանապարհահատվածը բարեկարգվում է ՀԲ-ի կենսական նշանակության ճանապարհների բարելավման 2012 թվականին վերականգնվող ա/ճ-ների ծրագրի շրջանակներում: Կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2011 թվականին: Աշխատանքներն իրականցնող ընկերությունն է հանդիսանում «Բլեսկ» ՍՊԸ-ն: Ծրագրի իրականացման համար հատկացված ամբողջ գումարը կազմում է 581,519 հազար դրամ: Նախատեսվում է, որ բարեկարգված ավտոճաապարհը շահագործման կտրվի այս տարի օգոստոսի 30-ին: