Լուրեր

ՀՀ Նախագահը ծանթացավ Քասախի բարենորոգված մշակույթի տան հնարավորություններին

30.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ին աշխատանքային այց կատարեց Կոտայքի մարզի Քասախ համայնք, որտեղ ծանոթացավ բարենորոգված մշակույթի տանն իրականացված վերանորոգման աշխատանքների ընթացքին:

«Քասախ» մշակույթի տունը կառուցվել է 1972 թվականին: Կառուցումից հետո, սակայն, երբևիցե չի վերանորոգվել և հիմնովին վերանորոգման կարիք ուներ: 2010 թվականի օգոստոսին սկսվել են վերանորոգման աշխատանքները: Շենքի հիմնանորոգման աշխատանքների համար ծախսվել է 129 975 783 դրամ, որից 6 878 789 դրամ ներդրվել է Քասախ համայնքի կողմից, իսկ մնացածը ծախսվել է պետական միջոցների հաշվին: Կատարվել են նաև մշակույթի տան տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:

Արդյունքում Քասախ համայնքն ունեցավ ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակույթի տուն, որի շահագործողներն են Քասախի արվեստի դպրոցը, «Մշակույթի կենտրոնը»: Այստեղ են տեղակայված նաև Քասախ համայնքի գրադարանը, մարզասրահը:

← Վերադառնալ ցուցակին