Լուրեր

ՀՀԿ ղեկավարը վստահեցնում է, որ կուսակցությունը պատասխանատու է իր բոլոր արածների համար

29.04.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Աշոցք քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում իր արածի եւ չարածի համար:

«Դիմադրել եք բնության արհավիրքներին, սակայն շարունակում եք արարել: Մեծացնում եք երեխաներ, որոնց ապագայի համար մենք այսօր շատ բան ունենք անելու: Մենք պատասխանատվություն ենք կրում` սկսած ժողովրդի անվտանգությունից մինչեւ աշխատելու հնարավորություններ ստեղծելը, հիվանդանոցից մինչեւ մանկապարտեզում բարվոք պայմաններ ապահովելը»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն երբեք չի վախեցել եւ չի վարանել ստանձնել այդ պատասխանատվությունը: «Մենք այն ուժն ենք, որ միշտ հավատացել է ժողովրդի ներուժին եւ միշտ պատրաստ է եղել առաջինը լինել աշխատանքի եւ պայքարի մեջ: Մեր նախընտրական ծրագիրը հենց այդ պատասխանատվության մասին է: Մեզ համար սա սոսկ քարոզչություն չէ, այլ` մեր աշխատանքային ծրագիրը»,-ասաց ՀՀԿ ղեկավարը: Նա տեղեկացրեց,որ կուսակցությունը ներակայացնում է այն ծրագրերը, որոնք պատրաստվում է իրականացնել առաջիկա տարիներին: Կատարված աշխատանքների մասին զեկուցում են, քանի որ իրենց խորհրդարան ուղարկողը հենց ժողովուրդն է:

Սարգսյանը Աշոցքի բնակիչներին հորդրոց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը աջակցել ՀՀԿ-ի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին:

← Վերադառնալ ցուցակին