Լուրեր
ՀՀ Նախագահը Մայիսյան համայնքի նորակառույց մշակույթի տան այցելուն էր
29.04.2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին այցելեց Շիրակի մարզի Մայիսյան համայնքի նորակառույց մշակույթի տուն: Սարգսյանը շրջեց մշակույթի տանը եւ ծանոթացավ նոր կառույցում կատարված աշխատանքներին:
ՀՀ պետական բյուջեից հատկացված 50 միլոին դրամով 2004թ-ին սկսվել են մշակույթի տան կառուցման աշխատանքները, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով աշխատանքները դադարեցվել են:
Մշակույթի տան կառուցման աշխատանքներն ընդգրկվել են ՀՀ Նախագահի կարգարդության միջոցառումների ժամանակացույցում: Մշակույթի տան կառուցման նպատակով պետբյուջեից հատկացվել է 171.0 միլոին դրամ` որպես առաջին եւ երկրորդ հրատապ ծրագիր: Աշխատանքները, որոնք սկսվել են 2011թ-ի հունիսին եւ ավարտվել նույն թվականի դեկտեմբերին, իրականացրել է Շիրակի մարզպետարանը: