Լուրեր
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիան ԼՂՀ հարցում ասելիք ու անելիք չունի
29.04.2012
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ արթիկցիները ապրում են Թուրքիայի հետ անմիջական հարեւանության պայմաններում, որը անօրինական շրջափակման է ենթարկել մեր հայրենիքը:
«Դուք ապրում եք մի երկրի հարեւանությամբ, որտեղ հայ ժողովրդի հանդեպ գործած ցեղասպանությունը մերժվում է, որն ամեն օր կեղծում է իր սեփական պատմությունը: Այսօր էլ շարունակվում է այդ հանցագործությունը` ուրանալով պատմական փաստերը: Մենք մշտարթուն ենք լինելու եւ համառ, քանզի մարդկության դեմ գործած հանցագործությունը հնարավոր չէ ուրանալ»,-ասաց ՀՀԿ ղեկավարը: Նա նշեց,որ Թուրքիայում վերջապես կհասկանան, որ որքան շուտ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի լավ, քաղաքակիրթ Թուրքիա կառուցելու ճանապարհին կլինեն:
«Մենք դատապարտում ենք պատմական փաստերը վիճարկելու միջոցով Հայոց ցեղասպանությունը հարաբերական դարձնելու բոլոր փորձերը: Մենք շարունակում ենք պահանջել արդարություն եւ հատուցում, եւ մերժում ենք Թուրքիայի մեծամիտ եւ գոռոզ քաղաքականությունը»,-ասաց Սարգսյանը: Թուրքիան նաեւ ասելիք եւ անելիք չունի Արցախի հարցում, պահանջել ենք, որ ստորագրի այդ հիմնադրույթի տակ:
Անդրադառնալով ընտրական գործընթացներին` Սարգսյանը կոչ արեց արթիկցիներին ակիտվորեն մասնակցել ընտրություններին եւ աջակցել ՀՀԿ-ին: