Լուրեր
Հանրապետության ղեկավարը զրուցել է Գյումրու «Մուշ 2» թաղամասի բնակիչների հետ
29.04.2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին Գյումրու «Մուշ 2» թաղամասում հանդիպեց բնակարանների շահառուների հետ: Նախագահը ծանոթացավ ապրիլի 7-ին իր աշխատանքային այցի ընթացքում տրված հանձարարականների կատարման ընթացքին:
Ապրիլի 7-ին «Մուշ 2» թաղամաս այցելության ժամանակ Սարգսյանն ընդգծել է, որ բնակարանների ապագա սեփականատերերը վիճակահանությունից հետո կառուցապատողների հետ պետք է մասնակցեն իրենց բնակարանների ներքին հարդարման տարրերին վերաբերող խնդիրների լուծմանը: Նա նաեւ հանձնարարել է թաղամասն ամբողջովին բարեկարգված, կանաչապատված, արտաքին հարդարմամբ` դպրոցի հետ շահագործման հանձնել 2012թ-ի օգոստոսին: Նախագահի մեկ այլ հանձնարարությամբ` ՀՀ կառավարությունը կքննարկի «Մուշ 2» թաղամասը Բուլվարային թաղամասին միացնող ճանապարհի կառուցման խնդիրը: