Լուրեր
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ադրբեջանական կրակահերթերին հայկական կողմի պատասխանը չի ուշանա
27.04.2012

Տավուշի մարզում երեկ ու այսօր գիշեր ադրբեջանական կրակակետերից շարունակել են գնդակոծել հայկական դիրքերը: Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ստեփանավան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմի պատասխանը երկար սպասել չի տա:
Նա նշեց, որ եթե ապրիլի 26-ին թշնամու թիրախ էր դարձել մանկապարտեզի շենքն ու սանիտարական մեքենան, ապա այսօր նրանց գնդակների զոհ են դարձել պայմանագրային երեք զինծառայողներ:
«Կարծում եմ` ոչ ոք չի կասկածում, որ հակառակորդը արժանի պատասխան է սանալու»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: