Լուրեր

ՀՀ Նախագահն այցելեց Արևաշող համայնքի նորակառույց մանկապարտեզ

27.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ ապրիլի 27-ին աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Արևաշող գյուղում համայնքային կենտրոնի շենքի շինաշխատանքների ընթացքին:

Ծրագրի արժեքը կազմում է 128 մլն դրամ: Համայնքային կենտրոնը բաղկացած է երեք մասերից` դահլիճից, նախասրահից և երկհարկանի ակումբային սենայկների բլոկից: Կենտրոնի կառուցման համար պատվիրվել է նախագիծ, ըստ որի` կառույցը նախատեսված է 9 բալ սեյսմակայության համար: Մինչև զրոյական նիշը (հողային աշխատանքները և հիմքերի կառուցումը) և կեղտաջրերի հորի կառուցման աշխատանքները համայնքը պարտավորվել է կատարել իր և բարերարների միջոցներով, որից հետո ՀՄՆՀ-ի ծրագրով նախատեսվում են կառուցի շինարարության ավարտման աշխատանքները: ՀՄՆՀ-ի ծրագրով կատարվելու են զրոյական նիշից վերև նախատեսված շինարարական աշխատանքները, տեղադրվելու են դռներն ու պատուհանները, իրականացվելու են հարդարման աշխատանքներ, կառուցվելու են հատակներն ու տանիքը: ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից հատկացված 35 մլն դրամով ներկայում իրականացվում են համայնքի կողմից կատարման ենթակա աշխատանքները: ՀՄՆՀ ծրագիրը գտնվում է մրցութային փուլում: Մարտի 30-ին տեղի է ունեցել մրցույթը, սակայն դեռևս պայմանագիրը կրքված չէ: Ծրագրով նախատեսվում է աշխատանքները իրականացնել 270 օրում: Կառուցվող համայնքի կենտրոնի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 636 քմ.:

ՀՀ Նախագահը Արևաշող համայնքում եղավ նաև նորակառույց համայնքային մանկապարտեզում: Նախահաշվարկային արժեքը կազմում է 56 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացրել է հայտարարված մրցույթում հաղթած «Ռուբեն և Էդվինա» ՍՊԸ-ի կողմից` ՀՀ պետական բյուջեի 35 մլն դրամ միջոցներով: Շինարարական աշխատանքները սկսվել էին 2011 թվականի մայիսին, ավարտվել ` 2011 թվականի օգոստոսին:

← Վերադառնալ ցուցակին