Լուրեր

Սերժ Սարգսյանը սպիտակցիներին վստահեցրեց, որ «աղետի գոտի» հասկացությունը շուտով մնալու է անցյալում

27.04.2012

Հայաստանի հանրապետական կուսակցությունը նպատակ ունի կառուցելու «հույսի եւ լույսի» հայրենիք ժողովրդի համար:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 27-ին վանաձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

««Հույսի ու արդար վաստակի հայրենիք». այսպիսի բնորոշում տվել է Գարեգին Նժդեհը Ղարաքիլիսայի հերոսամարտից հետո Լոռվա շրջանին: Երբ մենք ասում ենք ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար, մենք նկատի ունենք հենց այդ հույսի ու արդար վաստակի հայրենիքը»,- ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ մշակութային լրջագույն ժառանգությամբ հարուստ Լոռին իր ամբողջ պատմության ընթացքում ապացուցել է, որ գիրք չկարդացող ու կիսագրագետ Հայաստան չի կարող լինել:

«Այդպես էր մտածում հենց մեր մեծ լոռեցին` Հովհաննես Թումանյանը` ասելով . «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»: Մենք դա ներկայացնում ենք մեր սոցիալական ծրագրերով, որոնք ապահովելու են արդար վաստակ ու արժանապատիվ աշխատավարձ: Արդար վաստակի պայմանն է պայքարն անարդարությունների` կաշառակերության և մենաշնորհների դեմ»,- նշեց ՀՀԿ առաջնորդը` ընդգծելով, որ այդ հայրենքը պետք է կառուցել միասին:

Սերժ Սարգսյանը նաև հանդիպեց Սպիտակի բնակիչներին ու ընդգծեց, որ մոտ է այն ժամանակը, երբ «աղետի գոտի» հասկացությունը մնալու է անցյալում, ու իշխանությունները լուծելու են բնակարանային խնդիրները ոչ միայն երկրաշարժից տուժածների, այլև սոցիալապես անապահով խաղի համար:

«Շատ մոտ ապագայում այստեղ այլեւս բնակարանային խնդիր չի լինի»,- հավաստիացրեց Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին