Լուրեր

«Հոռետեսությունը պետք է տեղ չունենա մեր հասարակությունում». ՀՀԿ նախագահ

26.04.2012

 Քաղաքական պայքարն անձնական պայքար չէ, այլ մղվում է պետության ապագայի գաղափարների համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 26-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Սա կռիվ չէ. սա քաղաքական գաղափարների պայքար է, որը միտված է միայն մեր պետության հետագա բարօրությանը: Մեր պետության ամեն մի քաղաքական ուժ ցանկանում է ապացուցել, որ ինքը կարող է կառուցել բարեկեցիկ Հայաստան: Դուք արդեն կարող եք նկատել, որ այս ընտրությունների նախընտրական շրջանը նկատելիորեն տարբերվում է նախորդ ընտրություններից»,- ասաց ՀՀԿ նախագահը:

Խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերի մասին` Հանրապետական կուսակցության առաջնորդը նշեց, որ նա գալիս է փոփոխությունների համալիր ծրագրով, որում ընդգծվում են նաև առկա թերությունները:

«Մենք կոչ ենք անում, որ պետք է լավին լավ ասել, վատին` վատ: Դրականը ընդունել, բացասականը` մերժել: Հոռետեսությունը մեզ համար չէ, քանի որ մենք ընտրել ենք վերելքի ճանապարհը: Մեր նպատակն է ապահովել արդարություն բոլորի համար, յուրաքանչյուրի համար հասանելի դարձնել բարձրակարգ առողաջապահությունն ու կրթությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով սահմանների պաշտպանության կարևորությանը` նա նշեց, որ Բերդում դրա մասին միայն լսելով տեղյակ չեն, այլ ապրում են սահմանային մի հատվածում, որտեղ հակամարտության թեժությունն ուժեղ է զգացվում:

«Բերդում լավ գիտեն, թե ինչ է պատերազմը ու կարողանում են գնահատել նաև խաղաղության նշանակությունը»,- ընդգծեց ՀՀԿ առաջնորդը:

Բերդի բնակիչների հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց նաև 1988-1994 թվականներին հայրենի հողի պաշտպանության ժամանակ զոհված զավակների անմահ հիշատակին նվիրված խաչքարին:

← Վերադառնալ ցուցակին