Լուրեր

ՀՀ Նախագահը Բերդում ծանոթացավ կառուցվող եկեղեցու շինաշխատանքներին

26.04.2012

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ Բերդ քաղաքում կառուցվող նոր եկեղեցու շինհրապարակում: Եկեղեցու կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են, իսկ տարածքն անհատույց տրամադրվել է Բերդ համայնքի կողմից:

2007 թվականին իրականացվել են հողային և բետոնացման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է: Ներկայում իրականացվում է շինարարության համար անհրաժեշտ տեխնիկայի տեղափոխման, էլ. ցանցի հետ պայնագրերի կնքման աշխատանքները: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է մոտ 420 մլն դրամ: Շինարարությունն իրականացվում է Մայր Աթոռի, համայնքի և «Այգեձոր» ՍՊԸ-ի (տնօրեն` Արամայիս Ոսկանյան) համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար մոտ 350 մլն դրամ, 59 մլն դրան և 11 մլն դրամ): Հենապատերի կառուցման, տարածքի բարեկարգման և ասֆալտապատման համար կպահանջվի շուրջ 30 մլն դրամ, որը հայթհայթելու համար համայնքի կողմից արդեն իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Շինարարությունում ներգրավված է 20 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-150 հազար դրամ: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2014 թվականի առաջին կիսամյակում:

← Վերադառնալ ցուցակին