Լուրեր

ՀՀ Նախագահը ծանոթացավ Վարդենիսի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին

25.04.2012

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ Վարդենիսի մշակույթի տանը, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականի երկրորդ եռամսյակում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 422 մլն դրամ:

«Ամբողջությամբ տեղադրվել է նոր հատակ, սանհանգույցները, ջրամատակարարումն իրականացվել է: Շենքը գազաֆիկացված է, մնում է միայն այն միացնել: Այժմ նոր պայմանագիր է կնքվում, որով նախատեսվում է հատկացնել պահանջվող վերջին գումարը: Ամենայն հավանականությամբ մինչև այս տարի սեպտեմբեր մենք ամբողջությամբ կավարտենք աշխատանքներիը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Վարդենիսշին»-ի տնօրեն Ֆելիքս Մլոյանը:

Աշխատանքների իրականացման համար 2011 թվականի ընթացքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՄՆՀ) միջոցներից և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից միջոցներ են հատկացվել, որով ծրագրի շրջանակներում փոխվել են դռները և պատուհանները, կառուցվել են նոր հատակներ, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներում անցկացվել է ջեռուցման ներքին համակարգ: Հիմնանորոգման աշխատանքներն աբողջությամբ ավարտելու` ներքին հարդարման աշխատանքները շարունակելու, արտաքին հովհարները կառուցելու, արտաքին գազատար անցկացնելու և տարածքի արտաքին բարեկարգման համար անհրաժեշտ կլինի ևս որոշակի միջոցներ ներդնել:

← Վերադառնալ ցուցակին