Լուրեր

Սերժ Սարգսյանն այցելել է Վաղաշենի հիմնանորոգվող մշակույթի տուն

25.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղել է Վաղաշեն համայնքի հիմնանորոգվող մշակույթի տանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վաղաշեն համայնքի մշակույթի տան հիմանանորոգման աշխատանքները սկսվել են 2008 թվականի առաջին եռամսյակում ու նախատեսվում է ավարտել 2012 թվականի երկրորդ եռամսյակում: 2007-2011 թվականների ընթացքում ֆինանսավորվել է 183,6 մլն դրամ, այդ թվում` 2008-09 թթ ՀՄՆՀ-ի միջոցներից ` 116,3 մլն դրամ, 2011 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, հրատապ ֆինանասավորման կարիք ունեցող ծրագրերի շրջանակներում ` 67,3 դրամ: Ծրագրով փոխվել են դեռները և պատուհանները, կառուցվել են նոր հատակներ, կատարվել են ներքին հարդարման աշխատանքների և ջեռուցման նոր համակարգի անցկացման աշխատանքների մի մասը: Ներքին հարդարման աշխատանքների և ջեռուցման նոր համակարգի անցկացման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու և արտաքին բարեկարգման աշխատանքների համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է ներդնել ևս 10, մլն դրամ:

← Վերադառնալ ցուցակին