Լուրեր

«Սևանի նշանակությունը Հայաստանի համար ահռելի է». ՀՀԿ նախագահ

25.04.2012

Սևանը Հայաստանի գանձն է, ու նրա պահպանությունն առաջնային նշանակության խնդիր է հանրապետության համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը` նախապես շնորհակալություն հայտնելով այսքան տարի Հանրապետականին սատարելու համար:

«Այստեղ եմ, որպեսզի ձեզ հորդորեմ նորից աջակցել մեզ: Անհնարին է հասնել որևէ նպատակի իրականացման` առանց ձեր աջակցության: Չնայած շատ ծրագրեր այդպես էլ կյանքի չեն կոչվել` սակայն միաժամանակ, մեր ծրագրերի մի մեծ մասն արդեն իրականացման ճանապարհին են»,- ասաց ՀՀԿ առաջնորդը` վստահեցնելով, որ գոյություն ունեցող հարցերի քանակը չպետք է ընկրկման պատճառ դառնա, այլ պետք է օգնի հետագայում ավելի մեծ բարձրունքներ հաղթահարել:

«Մենք պատրաստվում ենք լինել ավելի համառ: Այս չորս-հինգ տարիները բավական չէին ամբողջությամբ իրականացնելու համար մեր առջև դրված հարցերը, սակայն և այն հիմք է դրել նպատակների, միաժամանակ թույլ տվել ճգնաժամային պայմաններում կառավարելու մեր պետությունը, որը լուրջ փորձ էր մեզ համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Խոսելով Գեղարքունիքի մարզի համար Սևանի նշանակության մասին` Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ այն համապետական նշանակություն ունի, քանի որ այն. «Մեր հպարտություն ու գանձն է: Ըստ այդմ, Սևանի փրկության հարցը առաջնային դիրքերում է».- ասաց ՀՀԿ նախագահը` հավելելով, որ աշխարհի գրեթե բոլոր մասնագետները գալիս են այն եզրակացության, որ ջրի պաշարները դառնալու են շատ կարևոր հանգանք ապագայում, և համաձայն դրա, Սևանի նկատմամբ ուշադրությունը միայն մեծանալու է:

Գավառի բնակիչների հետ հանդիպումից հետո ՀՀԿ առաջնորդը եղավ նաև Գեղարքունքի մի քանի այլ համայնքներում: Սերժ Սարգսյանը մասնավորապես հանդիպեց Ծովազարդ և Ծովագյուղ համայնքների և հարակից մյուս գյուղերի բնակիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին