Լուրեր

«Հաղթանակը պատերազմում նոր փոփոխությունների ու հետագա հաջողությունների սկիզբն էր միայն». Սերժ Սարգսյան

25.04.2012

 Ժողովրդագրական խնդիրները դառնում են ազգային անվտանգության սպառնալիք: Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ի նպատակն է լինելու ապահովել պայմաններ երիտասարդների համար, որպեսզի նրանք կազմեն ընտանիքներ ու ունենան նվազագույնը երեք երեխա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, ու հաղթանակը, որ տարել ենք Արցախյան գոյամարտի ընթացքում, միայն մեր հաջողությունների սկիզբն է ու ոչ թե ավարտը: Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի քննարկենք, թե ինչպես պետք է փնտրենք խնդիրների լուծումները»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ իր փորձից ելնելով, զարգացմանը հիմանականում խոչընդոտում է կաշառակերությունը, ու դա պետք է ախտորոշել ու վերացնել:

«Տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, պետք է ապահովվի աշխատանք մեր քաղաքացիների համար ու դա կրկին անգամ հնարավորություն է` արժանապատիվ ապրելու: Բոլորը պետք է հնարավորություն ունենան աշխատելու»,- նշեց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ առաջանային նպատակ է վերացնել անհավասարությունը` առաջնային արժեք սահմանելով ընտանիքը:

Վարդենիսից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց նաև Վարդենիկ համայնքի բնակիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին