Լուրեր

The Tech. «ԱՄՆ նախագահներից եւ ոչ մեկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստմանը տեր չի կանգնել»

24.04.2012

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1915-1918 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնավող 1.5 միլիոն հայ դաժանաբար սպանվեց երիտթուրքերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին է գրում ամերիկյան «The Tech»-ը` ընդգծելով, որ ներկայում Թուրքիայի կառավարությունը ոչ ներողություն է խնդրել, ոչ էլ ընդունել է Հայոց ցեղասպանության իրողությունը: «Իսկ Ամերիկայի նախագահները շարունակաբար խոստանում են, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց, չնայած դրան, նախագահներից եւ ոչ մեկը մինչ այսօր իր խոստմանը տեր չի կանգնել»,- գրում է «The Tech»-ը` միաժամանակ շեշտելով, որ, չնայած դրան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը տարեցտար աճում է:

Ներկայում Մեծ Եղեռնը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություններ, Վատիկանը եւ Եվրախորհրդարանը: Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել եւ դատապարտել է Ուրուգվայը` 1965թ.:

← Վերադառնալ ցուցակին