Լուրեր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ՝ Շիրակի մարզում

24.04.2012

Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները այս մարզերում տեղակայված դիվանագիտական հաստատությունների, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ զինվորականներ ապրիլի 24-ին այցելում են Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ՝ ծաղիկներ դնելու եւ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատմական վկայությունների համաձայն` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի 50 գյուղերի ավելի քան 12 հազար բնակիչներ:

Առավոտյան Գյումրիում գործող եկեղեցիներում մատուցվել է հիշատակի պատարագ: Օրվա խորհրդով պայմանավորված` միջոցառումներ են կազմակերպվել նաեւ մարզի մյուս համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին