Լուրեր

ՌԴ դեսպանը կարեւորում է միջազգային հանրության դերը ցեղասպանությունների ճանաչման հարցում

24.04.2012

Միջազգային հանրությունը պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի, որպեսզի հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանության նման երեւույթներ այլեւս չկրկնվեն: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին նշեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Սա մեծ ողբերգություն է, որը ստիպում է այժմ քայլեր ձեռնարկել այլ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Հայոց ցեղասպանության հարցն ունի նաեւ իրավական կողմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց դեսպանը: Նրա խոսքով` ողջ աշխարհը պետք է ճանաչի այս երեւույթը որպես ցեղասպանություն: Այն մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, պետք է հասարակության կողմից չընդունվեն եւ հեռացվեն:

← Վերադառնալ ցուցակին