Լուրեր
Ֆրանսիայում քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Հայոց ցեղասպանության հետ կապված երկրի դիրքորոշման վրա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
24.04.2012
Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիան համերաշխություն է արտահայտում` կապված Հայաստանի դիրքորոշման հետ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Հայոց ցեղասպանությունը նաեւ մաս է կազմում Ֆրանսիայի պատմության, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը ձեւավորվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանցից: Նույնիսկ Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել ցեղասպանության նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռենոն: Նրա խոսքով` Ֆրանսիայի քաղաքական դաշտում լայն կոնսեսուս կա այս խնդրի վերաբերյալ: