Լուրեր

Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ հզոր Հայաստանի կառուցմամբ կիրագործվի ցեղասպանված հայերի հիշատակը

24.04.2012

Վաղ առավոտից մարդկային հոծ բազմությունը բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հարգանքի տուրք մատուցելու այն հայրենակիցների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին թշնամու հետ գործարքի մեջ չմտնելու համար: Նրանք պաշտպանեցին իրենց մարդկային արժանապատվությունը, ազգային ավանդույթները, կրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ բոլոր սերուդները, ովքեր ինչ-որ ձեւով առնչվում են պատմության հետ, գալով այստեղ, պետք է վառ պահեն նրանց հիշատակը եւ օրինակ վերցնեն նրանցից:

Նա շեշտեց, որ ազգային խնդիրները լուծելիս պետք է սթափ եւ միավորված լինել եւ կառուցել հզոր երկիր: Իսկ դա բաղկացած է տնտեսության, գիտության եւ կրթության բնագավառներից:

«Եթե ունենանք հաջողության այս բնագավառներում, կունենանք այն, ինչ երազել են նրանք»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բացառելը սխալ է, բայց երբեք պետք չէ դա օգտագործել ի վնաս փոխհատուցման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման:

← Վերադառնալ ցուցակին