Լուրեր
Լիբանանահայերը երթ կկազմակերպեն դեպի Թուրքիայի դեսպանատուն
24.04.2012
Լիբանանում եւս կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մարդկության դեմ ոճիրը խորը եւ մեծ հասկացողություն է, եւ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր արաբ եւ Լիբանանի քաղաքացի կհասկանա եւ կգիտակցի, որը օսմանյան վարչակարգը իրագործել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, իսկ այսօրվա Էրդողանի իշխանությունը օսմանյան վարչակարգի շարունակությունն է»,- այս մասին հայտարարել է Լիբանանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, Բագրատունին նշել է, որ Լիբանանի խորհրդարանն առաջին է եղել, որ 2000 թ-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ լիբանանցիների հոծ բազմությունն այսօր երթ է կազմակերպելու դեպի Թուրքիայի դեսպանատուն:
«Պետք է ուղեւորվենք դեպի դեսպանատուն` պահանջելու Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հատուցել բարոյական, նյութական եւ հողային վնասները»,- եզրափակել է Բագրատունին: