Լուրեր

Հալեպում խանութներ են փակվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

24.04.2012

«Խանութը փակվել է ի հիշատակ 1915 թ. ապրիլի 24-ի զոհերի»: Այս օրերին Հալեպում նմանատիպ երկտողեր փակցվել են տարբեր խանութների վրա, որոնք պատկանում են հալեպահայերին եւ մասնավորապես սիրիահայ ակտիվիստներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ապրիլի 24-ին մեծ թվով սիրիահայեր, ինչպես նաեւ արաբներ ուղեւորվել են դեպի Դեր Զոր` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Բացի այդ, Սիրիայի տարբեր քաղաքների եկեղեցիներում, ակումբներում եւ գրասենյակներում տարբեր միջոցառումներ են տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

«Մենք բոլորս պաշտոնապես նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Երիտասարդ հայերիս այսօր միավորում է ցավը, որը հիշեցնում է 1915 թ.-ի ապրիլի 24-ին տեղի ունեցած ջարդերը»,- նշել են հայ երիտասարդները:

← Վերադառնալ ցուցակին