Լուրեր

24.04.2012 Հարգանքի տուրք` Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

24.04.2012

Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, բարձրաստիճան զինովորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը։

Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։

Հանրապետության ղեկավարությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտում։

← Վերադառնալ ցուցակին