Լուրեր
Եվրամիությունն աջակից է Հայաստան-Թուրքիա հաշտեցման քաղաքականությանը
24.04.2012
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրոպական միությունը չունի միասնական դիրքորոշում, եւ յուրաքանչյուր երկիր այս հարցի վերաբերյալ ինքն է որոշում կայացնում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման քաղաքականությանը»,-նշեց նա:
Վերջինս, ի թիվս այլ դիվանագիտական ներակայացուցիչների, գտնվում էր հուշահամալիրում` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հիշատակում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության տարելիցը: Աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություն, միջազգային տարբեր կազմակերպություններ, ԱՄՆ 42 նահանգներ, բազմաթիվ քաղաքապետարաններ ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը: Տարբեր երկրներ քննարկում են նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունման հարցը: