Լուրեր
ԱՄՆ դեսպանը խուսափեց Հայոց ցեղասպանություն եզրույթն օգատգործելուց
24.04.2012

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ի թիվս Հայաստանում հավատարմագրված այլ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
«Հայերի համար այսօր շատ կարևոր օր է և մենք այստեղ ենք ոգեկոչելու 1915 թվականի հայերի ջարդերի հիշատակը»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հեֆերնը:
Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հիշատակում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության տարելիցը: Աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություն, միջազգային տարբեր կազմակերպություններ, ԱՄՆ 42 նահանգներ, բազմաթիվ քաղաքապետարաններ ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը: Տարբեր երկրներ քննարկում են նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունման հարցը: