Լուրեր

Տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

23.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն անդրադարձել է «Նորավանք» ԳԿՀ-ի կանոնադրությանը, գործունեության հիմնական ուղղություններին, հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխություններին և 2011թ. գործունեության արդյունքների աուդիտի եզրակացությանը:
Այնուհետև քննարկվել են 2012թ.-ի գործունեության հիմնական ուղղությունները: Տեղեկացվել է, որ նախատեսվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի ուսանողների համար «Նորավանք» ԳԿՀ-ում կազմակերպել «Տեղեկատվական անվտանգություն» և «Միջազգային ու տարածաշրջանային էներգետիկ անվտանգություն» թեմաներով հատուկ կուրսեր, անցկացնել օն-լայն սեմինարների շարք, որոնց կմասնակցեն ինչպես հայազգի, այնպես էլ արտասահմանցի բարձրակարգ մասնագետներ:
Ծրագրվում է կազմակերպել նաև աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայ վերլուծաբանների և քաղաքագետների հավաք՝ վերջիններիս Հայաստանի հասարակական, քաղաքական, հետազոտական և կրթական գործընթացներին ինտերգրմանը նպաստելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին