Լուրեր

ՀՀ Նախագահն այցելեց Ալավերդու վերանորոգված հիվանդանոց

21.04.2012

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նախագահը շրջեց հիվանդանոցում եւ ծանոթացավ կատարված վերանորոգման աշխատանքներին:

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հիվանդանոցը նախատեսված է 40 հազար բնակչություն սպասարկելու համար, որն ընդգրկում է Ալավերդին եւ շրջակա 20-ից ավելի գյուղերը: «Հիվանդանոցը ոչ միայն վերանորոգվել է, այլեւ հարստացվել է նորագույն տեխնիկայով: Այն պատրաստ է որակյալ սպասարկում իրականացնել բնակչության համար»,-ասաց Մոսինյանը:

← Վերադառնալ ցուցակին