Լուրեր

ՀՀ Նախագահին Ալագյազ համայնքում ներկայացվեց գազաֆիկացման աշխատանքների ընթացքը

20.04.2012

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում Ալագյազ համայնքում ծանոթացավ միջին և ցածր ճնշման գազատարերի անցկացման իրականացված աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գազատարերի անցկացումն իրականացվել է «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ միջոցներից. 2012 թ-ին հատկացվել է 177,8 մլն դրամ:

Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին խոստացված գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար: «Գյուղացիները դրա կարիքը շատ ունեին, և դա լուծեց միանգամից մի շարք հարցեր: Շնորհակալ ենք ու հուսով, որ հետագայում էլ մեր համայնքը կլինի ուշադրության կենտրոնում»,- ասաց նա:

Գազաֆիկացման աշխատանքները նախատեսվում է` կավարտվեն 2012 թ-ի վերջին: Ծրագրի շահառու են համայնքի 142 տնտեսություններ, շահառու բնակիչների թիվը կազմում է շուրջ 460-ի: Գազատարերի անցկացման աշխատանքները նախատեսված են ՀՀ Նախագահի 30.07.2008 թ ՆԿ-128 Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցով:

← Վերադառնալ ցուցակին