Լուրեր
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
19.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2011թ. գիտական գործունեության արդյունքներն ու ներկայացվել են գիտության ասպարեզում առկա խնդիրները և գիտության զարգացման առաջնահերթությունները: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ժողովի մասնակիցներն այնուհետ քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները: