Լուրեր
ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում ՈՒկրաինան մեծ ջանքեր կգործադրի ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ
19.04.2012

ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում ՈՒկրաինան մեծ ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում հայտարարել է ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը:
«ՈՒկրաինայի դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել: Մենք գտնում ենք, որ այս շատ բարդ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ միջոցներով»,- նշել է Լիտվինը:
Նա նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա անհրաժեշտ է սևեռել ավելի մեծ ուշադրություն:
ՈՒկրաինան նախագահելու է ԵԱՀԿ-ում 2013թ-ին: