Լուրեր
Կիպրոսի հասցեին Թուրքիայի սպառնալիքներն ուղղված կլինեն ամբողջ ԵՄ-ին. Լեհաստանի վարչապետ
19.04.2012
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները չպետք է սպառնալիքներ հնչեցնեն Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հասցեին եւ փորձեն խոչընդոտել հուլիսի 1-ից ԵՄ նախագահության ստանձնումը Նիկոզիայի կողմից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-երը:
Տուսկը նշել է, որ Կիպրոսի հասցեին Թուրքիայի սպառնալիքները կընկալվեն որպես ամբողջ ԵՄ-ին ուղղված սպառնալիքներ: Լեհաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունները կշարունակվեն եւ խնդիրը կլուծվի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն օրերս հայտարարել էր, որ եթե մինչեւ հուլիսի 1-ը Կիպրոսի խնդիրը չլուծվի, ապա իրենք կսառեցնեն հարաբերությոնները ԵՄ հետ:
Թուրքիան համառում է, որ Կիպրոսի վերամիավորման խնդիրը լուծվի «երկու իրավահավասար պետությունների» համադաշնության շրջանակում, իսկ պաշտոնական Նիկոզիան առաջարկում է ստեղծել համայնքների դաշնության հիման վրա պետություն: