Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

18.04.2012

 Երևանի ավագանին ապրիլի 18-ին գումարված հերթական նիստում, միաձայն կողմ քվեարկությամբ ուժը կորցրած է ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի փետրվարի 14-ի <<Գույք ընդունելու և <<Երևանի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին>> որոշումը։ Ներկայացնելով որոշման նախագիծը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` Երևան համայնքին են նվիրաբերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից որպես նվիրատվություն ներկրված թվով 249 ավտոբուսներն ու պահեստամասերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումներով հիշյալ ավտոբուսների և դրանց պահեստամասերի ներմուծման ծրագիրը որակվել է որպես բարեգործական: Ավտոբուսները նվիրաբերվել են Երևան համայնքին՝ Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպության կողմից Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կազմակերպելու պայմանով: Հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նվիրաբերության նպատակն ապահովելու համար նշված գույքը պետք է տրամադրվի Երևանի ենթակայության <<Երևանի ավտոբուս>> ՓԲ ընկերությանը, իսկ ավելորդ շրջանառության արդյունքում Երևան համայնքի համար կարող են առաջանալ լրացուցիչ հարկային պարտավորություններ և լրացուցիչ ձևակերպումներ, ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ, որով թվով 249 ավտոբուսներն ու պահեստամասերը նվիրաբերվել են <<Երևանի ավտոբուս>> ՓԲԸ-ին։
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք բնակարաններ բնակիչներին անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումներին։
Հաշվի առնելով մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունները, ինչպես նաև մշակութային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ավագանին մեկ ձեռնպահ քվեարկությամբ հաստատել է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Աշուղյանի, ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանի, ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարար Կառլեն Հակոբյանի, փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մարգարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին Երևանի ավագանու որոշումները։Ավագանին նաև որոշել է հաջորդ հերթական նիստը գումարել 2012թ. մայիսի 30-ին։

← Վերադառնալ ցուցակին