Լուրեր

Եվրախորհրդարանը կոչ է անում ասոցացման համաձայնագրերի միջոցով հասնել ԼՂ խնդրի կարգավորմանը

18.04.2012

 Եվրոպական միության կողմից Հայաստանի և Ադրբեջանի հետ կնքվելիք ասոցացման համաձայնագրերը պետք է օժանդակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 18-ին քվեարկվելիք բանաձևի նախագծում:

«Հակամարտությունը խաթարում է Եվրոպական հարևանության քաղաքականության զարգացումն ամբողջ թափով»,- նշվում է բանաձևի նախագծում:

Միևնույն փաստաթղթում, որը որպես խորհրդատվական փաստաթուղթ ներկայացվելու է Եվրոպական խորհրդին, Հանձնաժողովին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանը, ընդգծվում է նաև, որ ասոցացման համաձայնագրերը պետք է ներառեն Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության, մամուլի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ:

Քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում ենթադրող ասոցացման պայմանագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ-ի հուլիսին: ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները երկու երկրների հետ մեկնարկել են 2011 փետրվարին:

 

← Վերադառնալ ցուցակին