Լուրեր
Եվրախորհրդարանն ընդգծում է հայաստանյան ընտրությունների կարևորությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար
18.04.2012
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները դրական անդրադարձ են ունենոււմ Հայաստանի ներքին խնդիրների լուծման առումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող զեկույցում: Հանձնաժողովին զեկույցը ներկայացրել էր Հայաստանի հարցով զեկուցող, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբան:
Զեկույցում հատկապես շեշտվում է այս տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչն իր նշանակալի ազդեցությունն է ունենալու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա ընթացքի վրա:
Զեկույցն Եվրոպական խորհրդին, Հանձնաժողովին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանն ուղղված խորհրդատվական փաստաթուղթ է: