Լուրեր

«Արտերկրում ապրող հայերին տուն է բերելու գրավիչ Հայաստանը». Սերժ Սարգսյան

18.04.2012

 ՀՀԿ-ի պատկերացրած ու ծրագրած երկիրը գրավիչ Հայաստանն է, որը ոչ միայն ուղղված է դեպի զբոսաշրջիկներն, այլև դեպի դրսի ներդրողներն ու գործարարները: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ կուսակցության քարոզարշավի շրջանակներում Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Դուք զգացել եք, որ Ջերմուկը անձնահատուկ ուշադրություն է վայելում: Դուք կարող եք համեմատականներ անցկացնել հինգ տարի առաջվա հետ: Յուրաքանչյուր ջերմուկցի ցանկանում է, որ իր քաղաքը դառնա լավագույն առողջարաններից մեկը, սակայն որքան էլ բարձր են մեր ցանկությունները, ոչ միշտ է, որ մեր հնարավորությունները համընկնում են մեր ցանկությունների հետ»,- ասաց Սերժ Սարգսյանը` վստահեցնելով, որ տարիներ անց փոփոխություններն այնքան ակնառու են դառնալու, որ անգամ դժվար է լինելու համեմատել այսօրը վաղվա հետ:
«ՀՀԿ-ն տեսնում է հինգ տարի առաջվա Ջերմուկը, նրա ավելի զարգացած ու գեղեցիկ պայմանները: Բացվելու են նոր աշխատատեղեր ու նոր ձեռնարկություններ են սկսելու իրենց աշխատանքները: Այդ կերպ Հայաստանը պետք է գրավիչ դառնա արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար: Նրանց հետ է բերելու հենց գրավիչ Հայաստանը»,- նշեց նա` հավելելով, որ նրանց համար գրավիչ է լինելու ապահով կյանքն ու որակյալ կրթությունը, արդարադատությունը:

← Վերադառնալ ցուցակին