Լուրեր
ԱԺ նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը
17.04.2012
Ապրիլի 17-ին լրանում է պետական-քաղաքական գործիչ, Ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակը։
Այդ կապակցությամբ, այսօր, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն։ Սամվել Նիկոյանը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ դրեց 20-րդ դարի հայ մեծանուն քաղաքական գործչի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեց նրա հիշատակը։