Լուրեր
«Հանրապետականի ծրագրի առանցքն արդարությունն է». ՀՀԿ առաջնորդ
17.04.2012
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանակներում ապրիլի 17-ին հանդիպեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցության նախագահը վստահեցրեց, որ Գորիսում գտնվելն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար:
«Հանրապետականի ծրագրի առանցքն արդարությունն է, իսկ մենք մեկ բան ենք խոստանում`անմնացորդ աշխատել, աշխատել և իրականություն դարձնել այդ ծրագիրը: Ես շարքային գորիսցուն գիտեմ որպես քրտնաջան աշխատող մարդու, և այդ աշխատանքը տալու է իր արդյունքները»,-ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ոչ ոք չպետք է մտածի միայն լոկ հաց վաստակելու մասին, այլ պետք է հարստանալու և շենանալու նպատակ ունենա:
Ելույթից հետո Սերժ Սարգսյանը զրուցեց Գորիսի բնակիչների հետ: