Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն

17.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, որտեղ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենասարքավորումները:
Մասնավորապես դրանցից են մինի տրակտորները, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդները, թուփ ձևավորող մեքենաները, ճյուղ մանրացնող սարքերը և այլն, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատումն ու կանաչ տարածքների խնամքը:
2012 թվականի <<Կանաչ Երևան>> ծրագրի համար ներկրվել են նաև 150 խոտհնձիչ ու 10 միավոր՝ ծառեր սրսկող մեքենաներ:
Դրանք իրենց նշանակությամբ և գործառույթներով մի քանի անգամ արդյունավետ կդարձնեն <<Կանաչ Երևանի>> բնապահպանական խնամքը:
<<Այս ամենը մեր կողմից հռչակված <<Կանաչ Երևան>> ծրագրի շրջանակում է իրականացվում, և վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց բոլորիս տեսանելի կլինեն այս ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երևանում տնկվող ծաղիկների գրեթե կեսն ստացել ենք մեր ուժերով` ջերմոցում>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է նաև ջերմատան ծառերի տնկարանում և ջերմոցներում. այստեղ 600.000 ծաղկասածիլներ են աճեցվում, որոնք առաջին խմբաքանակն են և առաջիկա 10 օրերին տեղափոխվելու են սիզամարգեր:
Ի դեպ, այս տարի շուրջ 1 մլն 800 հազար ծաղիկներ են տնկվելու մայրաքաղաքի կանաչ տարածքներում, այդ թվում զբոսայգիներում, պուրակներում, մայթերի սիզամարգերում: Այդպիսով, ծաղկապատման ծավալը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:

← Վերադառնալ ցուցակին