Լուրեր

Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

16.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը, ծառայությունների բյուջեն, առաջարկ ներկայացնելու հրավերը (RFP) և խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը:
Նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 27.05.2010 թ. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 931-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

 

← Վերադառնալ ցուցակին