Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին

16.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ կա հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն և հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն: Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը:

Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ, Հայաստանը և Բելառուսը նաև ՀԱՊԿ ակտիվ մասնակիցներ են՝ Նախագահ Սարգսյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը կարևորել են միջազգային կառույցների շրջանակներում ևս փոխշահավետ համագործակցությունը:

 

← Վերադառնալ ցուցակին